
ԱՄՆ պետդեպարտամենտը պատասխանել է պաշտոնական Բաքվի մեղադրանքին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Մարի Հարֆը պատասխանել է պաշտոնական Բաքվին, ով ԱՄՆ պետդեպերտամենտին մեղադրել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ:
Ապրիլի 17-ի ճեպազրույցի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչ է Վաշինգտոնը ձեռնարկում, որպեսզի թույլ չտա Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ամբողջական ոչնչացում` կապված Ռասուլ Ջաֆարովի դատավճռի հետ` Հարֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը բաց կերպ հայտնել է իր հիասթափությունը.
«Մենք բազմիցս ենք արել դա և ևս մեկ անգամ հստակ կրկնել ենք մեր դիրքորոշումը»: Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ Ադրբեջանում այդ հայտարարությունը որակել են որպես երկրի ներքին գործերին միջամտություն` Հարֆը հայտարարել է.
«Ես չեմ տեսել այդ նյութը, սակայն մենք բավական հստակ ենք հայտնել մեր մտահոգությունը: Դրա համար էլ ԱՄՆ-ին մեղադրանքներ հասցեագրելը բուն Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակից ուշադրությունը պարզապես շեղելու փորձ է:
Մենք բավական հստակ ենք հասկացնել տվել դա մարդու իրավունքների վերաբերյալ մեր հայտարարությունում»: