26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի ապրիլի 2-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում 4 անձ, գողություններ կատարելու շուրջ գալով նախնական համաձայնության, դերերի բաշխմամբ, Վանաձոր քաղաքի տարբեր թաղամասերում կայանված ավտոմեքենաների ապակիները վնասելու կամ դռների փականները բացելու եղանակով ապօրինի մուտք են գործել դրանց սրահներ, ինչպես նաև ծաղկի խանութ-սրահ, որտեղից կատարել են զգալի և խոշոր չափերի հասնող գումարների, բանկային քարտերի, էլեկտրոնային սարքավորումների և տարբեր գույքերի հափշտակություններ:

Նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու, ինչպես նաև գողությանն օժանդակելու համար:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930