Այսօր ցանկացած դպրոցական երեխա կարող է գնել ծխախոտ, վեյպ, սպիրտային խմիչքներ․Դա անվերահսկելի է․ Նարինե Բաղդասարյան
Նարինե Բաղդասարյանը գրել է․
«ԱՀԱԶԱՆԳ։
Դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ խնդրանքով։
Ես որպես ՀՀ քաղաքացի , որպես մայր,խիստ անհագստացած եմ անչափահասների առողջության հարցով։
Հարցը խիստ կարեւոր է, քանի որ այսօր երեխաները գտնվում են լուրջ վտանգի տակ։
Այսօր ցանկացած դպրոցական երեխա կարող է գնել ծխախոտ, վեյպ, սպիրտային խմիչքներ, գազավորված ըմպելիք, որն ուղղակ մահացու է երեխայի համար։ Դա անվերահսկելի է։
Երեխան չունի գիտելիք առողջ ապրելակերպի մասին, ինչքան էլ ծնողը բացատրի, արգելի, դա համատարած երեւույթ է։ Դեռահասը չի գիտակցում , որ այդ ամենի պատճառով կարող է կանգնել առողջական լուրջ խնդիրների առջեւ։
Խնդրում եմ այս շատ կարեւոր հարցին լուծում տալ՝ արգելելով վաճառքն անչափահասների համար։ Ըստ իս այս պարագայում կա հարցի երկու լուծում՝ԱՌԱՋԻՆ ՝ ԱՐԳԵԼԵԼ ՎԱՃԱՌՔՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ , ԵԹԵ ԱՐԳԵԼԷԱԾ Է՝ ԼԻՆԻ ԽԻՍՏ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ եւ ԵՐԿՐՈՐԴ՝ ՍԿՍԵԼ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՄՏՑՆԵԼ ՆՈՐ ՄՇԱԿՈՒՅԹ՝ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՕՐ, հրավիրել այն մարդկանց, ովքեր օրինակ են ծառայում հասարակության համար առողջ ապրելակերպով։ Այսօր բլոգերները զբաղված են միայն գովազդներով ու վաճառքներով, բայց ոչ մեկ չի ցանկանում պայքարել մեր երեխաների համար, ես ցանկանում եմ,սա իմ բարձրաձայն խնդրանք է Ձեզ։ Խնդրում եմ հոգ տանել ապագա սերնդի մտավոր ու ֆիզիկական առողջության համար, քանի որ նրանք են մեր ապագան։ Հիվանդ մարդը չի կարող ունենալ այն ուժն ու էներգիան, որ արժեքներ արարի, առողջ սերունդը մեր երկրի ու պետության ամուր հիմքն է։
Հարգելի ծնողներ ՝ հայրեր եւ մայրեր, եկեք պայքարենք միասին, օգնեք ինձ խնդրում եմ տարածել այս գաղափարը, միացեք իմ խնդրանք նամակին, օգնեք տարածել այն։
Ես պարբերաբար կազմակերպում եմ առողջ ապրելակերպի անվճար բաց դասեր, շատերն արդեն գիտեն եւ մասնակցում են, հերթական դասը նվիրելու եմ դեռահասներին, հրավիրելու եմ առավոտ վաղ մարզվելու։ Բոլոր ցանկացողները կարող են միանալ »։

