Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել

Ռուսաստանի Յարոսլավլի մարզի Կուբրինսկ բնակավայրում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել, մեկ կին՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է մարզային ԱԻՆ վարչությունը։

Փրկարարները հինգ զոհերի մարմինները հայտնաբերել են փլուզված կառույցների բեկորները հեռացնելիս։ Ոտքի վնասվածք ստացած կնոջը փոխանցել են շտապօգնության աշխատակիցներին։ Հրդեհը բռնկվել է արտադրության տարածքում գտնվող երկու շենքում և տեղայնացվել է։ Հրդեհաշիջմանը ներգրավվել է ավելի քան 100 մարդ և 40 միավոր տեխնիկա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930