Պուտինը Ռուսաստանի Զինված ուժերի հաստիքային թվաքանակը հասցրել է 2,44 միլիոն մարդու
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով սահմանվել է ՌԴ Զինված ուժերի նոր հաստիքային թվաքանակը՝ 2 միլիոն 441 հազար 630 մարդ, որոնց թվում՝ 1 միլիոն 550 հազար 500 զինծառայող։
2026 թվականի հունիսի 12-ի նախորդ հրամանագրի համեմատ հաստիքային թվաքանակն ավելացվել է 42 հազար 500 մարդով, որից՝ զինծառայողների թիվը՝ 40 հազար 500-ով, հայտնում է «Ведомости»-ն։
Կառավարությանը հանձնարարվել է դաշնային բյուջեում նախատեսել հրամանագրի կատարման համար անհրաժեշտ միջոցները։ Զինված ուժերի թվաքանակի մասին նախորդ հրամանագիրն ուժը կորցրած է ճանաչվել։
Ավելի վաղ՝ հունիսի 12-ին, Պուտինը ՌԴ ԶՈւ հաստիքային թվաքանակը սահմանել էր 2 միլիոն 399 հազար 130 մարդու մակարդակով, որոնցից 1 միլիոն 510 հազարը՝ զինծառայողներ։
Հունիսի 12-ին Հատուկ ռազմական գործողության մասնակիցների հետ հանդիպմանը Պուտինը հայտարարել էր նաև, որ Հատուկ ռազմական գործողության գոտում ռուսական խմբավորման թվաքանակը գերազանցում է 700 հազարը։

