Ադրբեջանում մի ողջ սերունդ մեծանում է՝ մտածելով, թե իբր հարևան Հայաստանն իր «պատմական հողն է». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․

«Սա լուսանկար է չորս օր առաջ Ադրբեջանի տեխնիկական համալսարանում տեղի ունեցած «Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է» թեմայով միջոցառումից։ Այս միջոցառումը լուսաբանվել է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» լրատվական ծառայության կողմից։ Իրենց հրապարակած նյութից տեղեկանում ենք, որ այս ադրբեջանցի երիտասարդներին հավաքել են Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի քարոզ իրականացնելու համար։ Ըստ նյութի՝ բանախոս «պրոֆեսորները» խոսել են այն մասին, թե իբր «Արևմտյան Ադրբեջանի տարածքի աստիճանական վերածումը Հայաստանի՝ վերջին երկու դարերի ընթացքում սրված վերաբնակեցման, վարչատարածքային փոփոխությունների և էթնիկ զտումների քաղաքականության արդյունք է: Ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Արևմտյան Ադրբեջանում ադրբեջանցիներին պատկանող պատմական և կրոնական հուշարձանները ոչնչացվել և վանդալիզմի են ենթարկվել հայերի կողմից․․․»։ Արվել են մեջբերումներ Ալիևի ելույթից և այս զավթողական թեմայով արված հայտարարություններից։

Սենց էլ պատրաստում են «խաղաղության» չէ՞․․․ Մի ողջ սերունդ մեծանում է՝ մտածելով, թե իբր ի հարևան Հայաստանը իր «պատմական հողն է»։ Սա արվում է առանց որևէ հիմքի, փաստի ու տրամաբանության։ Սա պետական զավթողական քաղաքականություն է, սպառնալիք՝ մեր ազգային անվտանգությանը, իսկ մեր պետության ղեկավարության կողմից դրա դեմը չառնելու հանցավոր անգործությունը աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեր ու մեր ապագա սերունդների համար․․․»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930