«Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին

«Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ (սինթետիկ կաուչուկ արտադրող «Նաիրիտ» գործարանի գործունեության ժառանգության վերացման ուղղությամբ)։ Դրա մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

«Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի շուրջ, հուսով եմ՝ նույնպես կկարողանանք օգնություն ցուցաբերել»,- ասել է Լիխաչովը, հաղորդում է ТАСС-ը։

Բացի դրանից, ինչպես նշել է Լիխաչովը, շարունակվում են աշխատանքները Հայկական ԱԷԿ-ում։ «Չի կարելի Հայաստանը մի կողմ դնել, որովհետև մենք երկարաձգում ենք կայանի շահագործման ժամկետը։ Այնտեղ ղեկավարությունը որոշում կընդունի, թե որ ճանապարհով գնալ, բայց մենք այնտեղ ներկա ենք», – ասել է Լիխաչովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930