Բաժիններ՝

Պաշտոնապես հաստատվել է Մահչուփյանի պաշտոնաթողությունը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը տարիքի պատճառով մարտի 9-ից պաշտոնաթող է եղել: Այս մասին հայտնում են վարչապետական ապարատի աղբյուրները:

Ի պատասխան լրագրողների համապատասխան հարցման՝ նրանք հայտնել են, որ Մահչուփյանը պաշտոնաթողության պատճառով այլևս վարչապետ Ահմեթ Դավութօղլուի պաշտոնական գլխավոր խորհրդականը չէ: Նրանք ընդգծել են, որ վարչապետը կարևորություն է տալիս Մահչուփյանի հայտնած մի շարք մտքերին, որոնք նրա կողմից հնչեցվել են գլխավոր խորհրդական դառնալուց առաջ:

Սրանից առաջ թուրքական Hürriyet‎ թերթը հայտնել էր, որ 1950 թվականի մարտի 9-ին ծնված Մահչուփյանը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին հրաժեշտ է տվել մարտի 9-ին: Երբ լրացել է Մահչուփյանի 65-ամյակը, նա ավտոմատ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս