Իրանին C-300 զենիթա-հրթիռային համալիրներ մատակարարելը սպառնալիք չէ Իսրայելի համար. Պուտին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ Իրանին ռուսական C-300 զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) մատակարարումը սպառնալիք չէ Իսրայելի համար, քանի որ դա բացառապես պաշտպանական զենք է:
Պուտինի խոսքերով՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և հատկապես Եմենի դեպքերի ֆոնին այդ զենքի մատակարարումը կլինի յուրատեսակ զսպիչ գործոն: Պուտինն ընդգծել է, որ Իրանի համար արտադրված այդ ԶՀՀ-ներն արժեն 900 միլիոն դոլար, սակայն բեռնարգելքի պատճառով Ռուսաստանը դեռ չի ստացել այդ գումարը:
Պուտինը մանրամասնել է, որ C-300 ԶՀՀ-ները չեն ընկել ՄԱԿ ԱԽ-ի պատժամիջոցների տակ, ինչի համար էլ Ռուսաստանը միակողմանի որոշել է վերացնել մատակարաման վրա դրած արգելքը: Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը միակողմանի արգելք է դրել 2010 թվականին, սակայն այսօր հիմքեր չկան՝ այդ արգելքը պահպանելու համար: