Մայդանում ցուցարարների վրա կրակելու հրամանն արձակել է Վիկտոր Յանուկովիչը. Նալիվայչենկո
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն հաստատել է գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի այն հայտարարությունը, որ Մայդանում կրակելու հրամանն արձակել է երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Նալիվայչենկոն կոռուպցիային հակազդելու հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է. «Ես կարող եմ հաստատել գլխավոր դատախազի խոսքերը»:
Ավելի վաղ Վիկտոր Շոկինը հայտարարել էր, որ Մայդանում ցուցարարների վրա կրակ բացելու հրամանն արձակել է Վիկտոր Յանուկովիչը: Նա զարմանք էր հայտնել, թե ուրիշ ո՞վ կարող էր արձակած լինել նման հրաման: Շոկինն ընդգծել էր, որ կարևոր չէ, թե ինչ տեսքով է արձակվել հրամանը՝ բանավո՞ր, թե՞ գրավոր: