Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանի այցից հետո ամերիկյան Hello ամսագիրը Հայաստանը հայտարարել է այցելության լավագույն վայր. «Արմենպրես»

Քիմ Քարդաշյանի՝ դստեր և ընտանիքի հետ Հայաստան ժամանելու արդյունքում Hello ամսագրի ամերիկյան հրատարակությունը Հայաստանը հայտարարել է լավագույն այցելության վայր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարբերականը նշել է, որ հեռուստատեսային աստղ Քիմ
Քարդաշյանը փոքրիկ Նորթ Ուեսթին Փարիզ, Նյու Յորք և Լոնդոն տանելուց հետո, դստերն իր հետ է վերցրել իր պատմական հայրենիք առաջին այցելությանը:

Պարբերականը նաև ընդգծել է, որ ապրիլի 8-ի երեկոյան քրոջ և ընտանիքի հետ Հայաստան
ժամանած Քարդաշյանը մեկ անգամ չէ, որ ընդգծում էր վաղամեռիկ հոր արմատներն ու
մշակույթը ավելի մոտիկից ճանաչելու իր ցանկությունը: Այդ իսկ պատճառով նա իր այցելությունը իրականացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկից երկու շաբաթ առաջ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս