ASALA-ն սպառնում է Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություններին իրենց մասնակցությունը հաստատած երկրներին. Էրդողան

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Իրանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին ու Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարություններին:

Լրագրողներից մեկը նշել է. «Հայերը ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ շատ լավ են պատրաստվել միջազգային մակարդակով: Անցյալ տարի մեր հրապարակած ցավակցական ուղերձը մեծ հաջողություն չունեցավ: Այս տարվա ռազմավարությունը ո՞րն է»:

Էրդողանը պատասխանել է. «Այս տարվա ուղերձը կհղենք ապրիլի 23-ին Ստամբուլի խաղաղության գագաթաժողովից: Գագաթաժողովին մասնակցելու է մոտ 30 երկրի ղեկավար:

Առաջին օրը կանցկացնենք Ստամբուլում, իսկ հաջորդ օրը բոլորով միասին կլինենք Չանաքքալեում (Դարդանել): Երրորդը օրը Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի  նախագահները կմասնակցեն առավոտյան պատարագի:

ASALA-ն սպառնում է այն երկրներին, որոնք հայտնել են, որ մասնակցելու են տոնակատարություններին: Ժամանակի ընթացքում կպարզվի, թե ովքեր են կանգնած դրա հետևում»:

Տեսանյութեր

Լրահոս