
Պուտինին ու Ցիպրասին միավորում է Բեռլինի հանդեպ տածած ատելությունը. The Times

The Times-ի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նոր փուլ են սկսել ռուս-հունական խաղում, որի նպատակը ԵՄ-ը կործանելն է: Երկու առաջնորդներին էլ միավորում է Բեռլինի հանդեպ տածած ատելությունը:
Պարբերականն ընդգծում է, որ հույներն ու ռուսները սիրում են խոսել իրենց ուղղափառ քրիստոնեական ժառանգության մասին` չնայած նրան, որ Ցիպրասն աթեիստ է: Չնայած դրան` նրանց ավելի շատ միավորում է Գերմանիային ատելը:
Օգտագործելով համընդհանուր այդ զայրույթը` Ցիպրասը ցանկանում է ուժեղացնել իր ճնշումը եվրոգոտու գործընկերների վրա, որոնց համաձայնությունը պահանջվում է` ապաարգելափակելու համար ապրիլի 24-ին Աթենքին 7 միլիարդ եվրոյի օգնության հաջորդ փոխանցումը:
Իսկ Պուտինը ցանկանում է Հունաստանն օգտագործել ԵՄ-ի ներսում հակամարտություն հրահրելու համար: Այդպիսով, նա ցանկանում է ձերբազատվել այն պատժամիջոցներից, որոնց ԵՄ-ը սահմանել է Ռուսաստանի դեմ` Ուկրաինա ներխուժելու համար: