Ըստ Արծվիկ Մինասյանի՝ ամենավատն այն կլինի, որ այս քննարկումներից հետո չկարողանան զարգացում ապահովել
Այսօր ԱԺ նիստում կրկին շարունակվում է գազային հանձնաժողովի եզրակացության քննարկումը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ բաժնետիրական ընկերությունների մասին օերսդրության շրջանակում բաժնետիրոջ պարտավորութան մասին դրույթը սխալ կարող է հասկացվել, մասնավորապես՝ ասվում էր, որ եթե ընկերությունը կրում է վնաս, բաժնետերը, տվյալ դեպքում ՀՀ կառավարությունը, պետք է փոխհատուցեր: Սակայն, ըստ Ա.Մինասյանի, ՀՀ 20% բաժնետերը իրավունք չուներ որևէ ցուցում տալու, որ հետո էլ որևէ պարտավորություն ունենար վնասը փոխհատուցելու:
Պատգամավորը նշեց, որ ամեն դեպքում այս կատարված աշխատանքը պետք է հետագա ընթացք ունենա: Նրա կարծիքով՝ ամենավատն այն կլինի, որ այս քննարկումներից հետո չկարողանան զարգացում ապահովել: Ա.Մինասյանը վստահություն հայտնեց, որ լայնամասշտաբ գազաֆիկացումը ձեռքբերում է և դրա արդյունքն է, որ ավտոպարկն է գազաֆիկացվել, ինչին ձգտում են այլ երկրներ: