
ԱՄՆ նախագահը 1982 թվականից հետո առաջին անգամ ժամանել է Ճամայկա

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Ճամայկա` մասնակցելու համար Կարիբյան ավազանի երկրների գագաթաժողովին: Դա 1982 թվականից հետո ԱՄՆ նախագահի առաջին այցն է կղզի:
ԱՄՆ նախագահների թվում վերջինը Ճամայկա այցելել էր Ռոնալդ Ռեյգանը: Օբամայի այցը տևելու է 24 ժամ, նա մտադիր է էներգետիկ, անվտանգության ու առևտրային հարցերի շուրջ բանակցություններ վարել Կարիբյան ավազանի երկրների ընկերակցության 15 անդամների հետ:
Ճամայկակից Օբաման մեկնելու է Պանամա, ուր կարող է հանդիպել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ու Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի հետ: