Խոտաբույսերի յուղերը՝ մաշկի համար
Մարդկանց մեծ մասը հավանություն չի տալիս խոտաբույսերի յուղերով մերսումներին, քանի որ դրանք յուղոտ, փայլուն մաշկ են հիշեցնում: Բայց նրանք սխալվում են, քանի որ խոտաբույսերի յուղերը մաշկի սնուցման հիմնական աղբյուրն են:
Խոտաբույսերի յուղերը հարուստ են վիտամիններով, որոնք խնամում և սնուցում են ձեր մաշկը՝ անկախ մաշկի տեսակից:
Արգանի յուղը հարուստ է օլեիկ և լինոլեիկ թթուներով, կարոտինով և վիտամին E-ով: Այն հարմար է չոր մաշկին և օգնում է վերականգնել մաշկը, այդ պատճառով հաճախ օգտագործվում է դերմատիտն ու պսորիազը բուժելու համար:
Ավոկադոյի յուղը հարուստ է ճարպաթթուներով, վիտամին E-ով և բետա-կարոտինով: Այն ունի մուգ կանաչ գույն, քաղցր համ և շատ շուտ է ներծծվում: Այս յուղը հրաշալի է չոր, ջրազրկված մաշկի համար:
Նշի յուղը խորհուրդ է տրվում երեխաների զգայուն մաշկի համար, նաև խնամում է չոր և զգայուն մաշկը, հանում բորբոքված վիճակը:
Պնդուկի յուղն ամենաօգտակար յուղերից է: Այն շատ շուտ է ներծծվում, հարմար է յուղոտ մաշկի համար, հեռացնում է ակնեն, իսկ զգայուն մաշկից՝ կարմրությունն ու բորբոքված վիճակը:
Վայրի վարդի յուղը ամենաթանկ կոսմետիկ յուղերից մեկն է: Այն հրաշալիորեն վերականգնում է վնասված մաշկը՝ սպիներ, այտուցներ, բծեր, կնճիռներ, ակնե:
Քունջութի յուղը հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, լինոլեիկ և օլեիկ թթուներով: Այն հրաշալի է զգայուն մաշկի համար: Այս յուղի հիմնական նպատակն է՝ մաքրել ծակոտիները կեղտից, այսպիսով սա խորհուրդ է տրվում օգտագործել ծխողներին և նրանց, ովքեր պայքարում են ցելյուլիտի դեմ:
Այս բոլոր յուղերն անհրաժեշտ և կարևոր են մեր մաշկի համար: Այս յուղերը հրաշալի են ոչ միայն դեմքի և մարմնի մաշկի համար, այլև՝ մազերի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը