Մեսրոպ Առաքելյան
2004թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2006թ. նույն ֆակուլտետի
մագիստրատուրան` ֆինանսիստ-տնտեսագետ մասնագիտությամբ: 2009թ. ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան, ստացել
տնտեսագիտության թեկնածուի կոչում: 2008թ. մասնակցել է Ռուսաստանի ժողավրդական տնտեսության
ակադեմիայի «Բանկի ակտիվների և պասիվների կառավարում» դասընթացներին: 2004-2013թթ աշխատել է ՎՏԲ-
Հայաստան բանկում` զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ: 2013թ մինչ օրս աշխատում է
Արդշինինվեստբանկում` որպես Ռիսկերի կառավարման տնօրենի տեղակալ-վարկային ռիսկի կառավարման
վարչության պետ: ՈՒնի բանկի գործադիր տնօրենի որակավորում: 2008թ.-ից դասավանդում է Երևանի պետական
համալսարանում: Երկու տասնյակից ավել գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է: