Բաժիններ՝

Մարգվելաշվիլին ընդդիմադիր կեցվածք է որդեգրել երկրի կառավարության հանդեպ. Իվանիշվիլի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հերթական անգամ քննադատել է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն, ով նրա կարծիքով՝ ընդդիմադիր կեցվածք է որդեգրել երկրի կառավարության հանդեպ.

«Ես մի քանի անգամ ելույթ եմ ունեցել ու ընդգծել եմ նրա քաղաքական ոչ կոռեկտության մասին, երբ նախագահական ընտրություններին հաջորդած երկրորդ օրն իսկ նա (Մարգվելաշվիլին) հակազդեց իր թիմին, որը նրան բերել է նախագահության: Նման բան չես հիշի քաղաքականության համաշխարհային պատմության մեջ:

Ես այսօր էլ կարող եմ հանրությանը հիշեցնել նստավայրում հայտնվելուց հետո նախագահի կողմից վետո դնելու նորաձևության, Նյու Յորք այցելելու հետ կապված նրա քմահաճույքների մասին: Ընդհանուր առմամբ՝ նա դարձել է թիմի ընդդիմադիր և չի հայտարարում այդ մասին, թեև իր բոլոր արարքներով ապացուցում է դա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս