Ադրբեջանական օդուժը գիշերային վարժանքներ է անցկացրել
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հաստատած նախապատրաստական պլանի համաձայւն` գիշերային ժամերին ու սահմանափակ տեսանելիության պայմաններում իրականացվել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուսումնա-մարզական թռիչքներ:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Վարժանքների ժամանակ Су-25 և МиГ -29 տիպի ինքնաթիռներն իրականացրել են թռչելու ու վայրէջք կատարելու, պայմանական օդային ու ցամաքային թիրախներ ոչնչացնելու, փոքր ու միջին բարձրություններում թռչելու և մարտական մանևրներ իրականացնելու առաջադրանքներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 5-ից սկսելու են Ադրբեջանի բոլոր զորատեսակների մասնակցությամբ խոշորամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ:



