Սոճու բողբոջը դանդաղեցնում է ծերացումը

Առաջարկվող դեղատոմսն ունի հակաուռուցքային ազդեցություն, կարգավորում է օրգանիզմի թթվաալկալային հավասարակշռությունը, մարսողությունը, լեղարտադրությունը և միզարձակությունը, հոգեկան հավասարակշռությունը։

Կանխարգելում է վնասակար նյութերի, նստվածքների առաջացումը լյարդի վրա և արյունատար անոթներում, պարունակում է աղիների միկրոֆլորան կարգավորող նյութեր։ Նպաստում է թույների հեռացմանը։
Հարկավոր է 50 գ նոր ծաղկող սոճու բողբոջ, 300 գ խատուտիկ, կես կգ մեղր, 200 մլ կոնյակ։ Խատուտիկը պետք է հավաքել ծաղկման վերջում` արմատը և վերգետնյա մասն ամբողջովին։

Պատրաստման եղանակը
Մաքուր լվացած բողբոջը և խատուտիկը մանրացրեք, լցրեք 2 լ նախօրոք եռացրած սառը ջրի մեջ, 2 ժամ եփեք թույլ կրակի վրա։ Չի կարելի թույլ տալ, որ ջուրը եռա. հնարավոր է` կարիք լինի մի քանի անգամ տարան հեռացնել կրակի վրայից։ Կրակն անջատելուց հետո տարան ծածկեք և 24 ժամ թրմեք տաք տեղում, քամեք։ Եփուկի մեջ լուծեք մեղրը և կոնյակը, պահեք մութ տեղում։
Երեք օր անց կարելի է տեղափոխել ապակյա տարաների մեջ և օգտագործել։

Օգտագործման եղանակը
Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, շարունակեք 20 օր, անհրաժեշտության դեպքում կրկնեք ևս 2 անգամ` 10-ական օր ընդմիջումներով։ Կատարեք տարին 1-2 անգամ, ցանկալի է` գարնանը և աշնանը։

Կարդացեք նաև

Սոճու բողբոջի օգտակար հատկությունները
Պետք է հավաքել նոր ծաղկող սոճու դեղին բողբոջները` մարտ-ապրիլ ամիսներին։

Զգուշացում։ Բողբոջը չի կարելի ուտել, հնարավոր է կոկորդի լորձաթաղանթի այտուցում։

Պարունակում է բուսախեժ, ծաղկափոշի, դաբաղանյութեր, եթերայուղեր, վիտամիններ։ Բուսախեժից մեղուներն ակնամոմ են արտադրում։ Եթերայուղն օգտագործվում է հոդերի, մկանների, լեղաքարային, կոկորդի, բերանի խոռոչի, բրոնխների, թոքերի հիվանդությունների, ասթմայի, դողէրոցքի, այտուցների, խոցերի, հեմատոմայի, ցիստիտի, էկզեմայի բուժման համար։

Խորհուրդ է տրվում նյարդային գերհոգնածության, սթրեսի, դեպրեսիայի դեպքում։

JU-1-430x600Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: 

Տեսանյութեր

Լրահոս