Բաժիններ՝

«Աշ-Շաբաբ» խմբավորումը Քենիային խոստացել է «արյունից կարմիր ներկված քաղաքներ»

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` սոմալեցի զինյալների «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է Քենիայում կազմակերպել էլ ավելի արյունալի ահաբեկչություններ, քան վերջին ահաբեկչությունն է, որին զոհ է գնացել գրեթե 150 ուսանող:

Խմբավորման տարածած հայտարարությունում նշված է. «Զգուշավորության ու անվտանգության որևէ միջոց չի կարող երաշխավորել ձեր անվտանգությունը` ձախողելու համար հերթական հարձակումը կամ կանխելու համար ձեր քաղաքներում էլ ավելի արյունալի սպանդը»:

Քենիացիներին հասցեագրված հայտարարությունում ահաբեկիչները երդվել են երկրում վարել երկարատև ու արյունալի պատերազմ, որի հետևանքով Քենիայի քաղաքները արյունից կստանան կարմիր գույն:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ իսլամականները Քենիայում հարձակվել են համալսարանի վրա, ինչի հետևանքով զոհվել է մինչև 147 մարդ, որոնց մեծ մասն ուսանողներ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս