Բաժիններ՝

Կիևի հեղաշրջումն իրականացվել է արևմտյան կառավարությունների ակտիվ մասնակցությամբ. Ազարով

Շվեյցարական Weltwoche պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Մայդանի բողոքի ակցիաների հանդեպ Արևմուտքի անփույթ մոտեցումը հանգեցրել է արյունալի հակամարտության.

«Ես չեմ կարող արտահայտվել այլ կերպ, դա անփութություն է: Եվ Արևմուտքի այդ անփութությունը հանգեցրեց արյունալի հակամարտության»:

Ազարովի խոսքերով` մի քանի ամիս տևած անարդյունավետ բանակցությունների ընթացքում խռովարարները հաջողեցրին կուտակել հարվածային ուժ:

Ազարովը հավելել է, որ Կիևի հեղաշրջումն իրականացվել է արևմտյան կառավարությունների ակտիվ մասնակցությամբ. «Խռովարարների ղեկավարները մշտապես այցելել են արևմտյան երկրների դեսպանատներ: Այնտեղ նրանք ստացել են ցուցումներ:

Ամերիկացիները խրախուսել են կառավարության դեմ խռովարարների ելույթները, որպեսզի տապալեն վարչակարգը: Միաժամանակ ամերիկացիները մեզ ասացին, որ ոչ մի հանգամանքում չպետք է կիրառվի բռնություն»:

Ազարովի խոսքերով` Վիկտոր Յանուկովիչին տապալեցին խաբեությամբ. «Նախագահ Յանուկովիչը հուսով էր, որ ամերիկացիներն ընդառաջ կգնան: Նա չէր ցանկանում կորցնել նրանց, սակայն նրան խաբեցին: Ամերիկացիները շատ խելացի վարվեցին:

Նրանք Յանուկովիչին ասացին, որ նա լեգիտիմ նախագահ է, սահմանադրության երաշխավորը և պետք է իր պաշտոնում մնա մինչև հաջորդ ընտրություններ»: Ազարովի խոսքերով` Արևմուտքն այսօր էլ շարունակում է միջամտել Ուկրաինայի քաղաքացիական պատերազմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս