Ճարպերն այրող մթերքներ
Վատ սովորությունները, անառողջ դիետաները, սթրեսը և քիչ ֆիզիկական վարժություններ անելը գեղեցիկ կազմվածքը կորցնելու հիմնական պատճառներն են, իսկ մեկ օրվա ընթացքում այն ետ բերել անհնար է. դա պահանջում է կալորիաների աստիճանաբար այրում և կանոնավոր ֆիզիկական վարժություններ: Ձեր քաշը կարգավորելու համար, նախ՝ պետք է օրգանիզմը մաքրել տհաճ ճարպերից:
Ձեզ ենք առաջարկում կալորիաներն այրելու բնական միջոցներ: Ձկնեղենը, որոշ մրգեր ու բանջարեղենը հրաշալի լուծում են համարվում: Ճարպերի՝ առողջ ճանապարհով այրումը ոչ միայն օգնում է քաշը կորցնել, այլև՝ լավ է անդրադառնում առողջության վրա: Եվ այսպես.
Կանաչ թեյ. Արագացնում է նյութափոխանակությունը, այրում է ճարպերը և նվազեցնում խոլեստերինը: Այն նաև հարուստ է հակաօքսիդանտներով, հակաքաղցկեղային միջոց է, օգտագործվում է ինֆեկցիաների և արյան բարձր ճնշման դեպքում:
Կծու պղպեղներ. Չիլին, կարին օրգանիզմում խթանում են տարրերի փոխանակումը, կարգավորում արյան շրջանառությունը և բացում ծակոտիները, և այդ ամենը նպաստում է օրգանիզմում ճարպերի այրմանը:
Թեթև մսեղեն (հնդկահավ, հավ). Պրոտեինի լավագույն աղբյուր են: Պրոտեինն ունի հզոր ջերմագենետիկ ազդեցություն: Այն նաև լավացնում է իմունիտետը:
Ծովամթերք ու այլ տեսակի ձկնեղեն. Պարունակում են պրոտեինների մեծ քանակություն, ինչի շնորհիվ այն դրական ազդեցություն ունի ճարպերն այրելու, աղիները մաքրելու և տարբեր հիվանդություններից պաշտպանելու գործում:
Ճակնդեղ. Համարվում է ճարպերն այրող հզոր մթերք: Այն արագացնում է նյութափոխանակությունը, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինը:
Թուրինջ (Grapefruit ). Պարունակում է էնզիմներ, որոնք նվազեցնում են ինսուլինի և գլյուկոզայի մակարդակը, այն նաև հարուստ է վիտամին C-ով, մաքրում է օրգանիզմն անպիտան նյութերից:
Ձու. Ամրացնում է մկաններն ու այրում ճարպերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը