Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում լուծարել ԱԺ-ում գործող բոլոր «պարազիտ» վարչությունները

Այսօր ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունները, որով նախատեսվում է բյուջետային գրասենյակ ստեղծել: Հիշեցնենք, որ Այդ գրասենյակում պետք է աշխատեն համակարգող փորձագետն ու 4 այլ փորձագետներ, որոնք պետք է բյուջեի մուտքերի ու ծախսերի վերաբերյալ տեղեկանքների տրամադրի, պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին տրամադրի մասնագիտական աջակցություն և տեղեկատվություն:

Նախքան քվեարկությունը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի կարող կողմ քվեարկել մի օրինագծի, որի սահմանադրականության հարցը վիճելի է և կոչ արեց լուծարել ԱԺ-ում գործող բոլոր «պարազիտ» վարչությունները:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքով՝ իրենք կողմ կքվեարկի, որովհետև կարևորում են վերահսկողության լրացուցիչ լծակ ունենալու հնարավորությունը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ափսոսանք հայտնեց, որ պատգամավորներն այդպես էլ խորամուխ չեղան նախագծի էության մեջ:

Ի վերջո, նախագիծը ստացավ 88 կողմ, 20 դեմ և 4 ձեռնպահ ձայն:

Տեսանյութեր

Լրահոս