Գազը կէժանանա. «ՀԺ»
Թերթը գրում է. ««Հայկական Ժամանակի» ունեցած տեղեկությունների համաձայն, Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կնվազի ապրիլի մեկից։ Նախնական տեղեկություններով, գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի գինը ներկա 180 դոլարից կնվազի մոտ 165 դոլարի։
Ռուսական գազի «մեծածախ» գնի նվազումը, սակայն, ամենեփն չի հանգեցնի ներհայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագնի փոփոխության։ Թե՛ բնակչությունը եւ թե՛ խոշոր սպառողները գազի դիմաց կվճարեն ճիշտ այնքան, որքան վճարում են հիմա։ Գազի գնի նվազման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկար բանակցությունների արդյունքում եւ նպատակը մեկն է՝ կանխել դրամի արժեզրկման արդյունքում սակագնի բարձրացման հեռանկարը։
Եթե ռուսական կողմը չհամաձայներ իջեցնել գազի գինը, ապա ներհայաստանյան սպառողների համար սակագինը պետք է բարձրանար 10-12 տոկոսով։ Դեռ անցած տարվա նոյեմբերից ՀՀ իշխանությունները բանակցում էին ռուսական կողմի հետ ՀՀ մատակարարվող գազի գինը ռուսական ռուբլով վերահաշվարկելու շուրջ։
Եթե դա հաջողվեր, ապա գազի գինը, հաշվի առնելով ռուբլու արժեզրկումը, շատ ավելի էական կնվազեր։ Սակայն ՌԴ կողմը կտրականապես մերժել է այդ առաջարկը եւ առավելագույնը, որին համաձայնելէ՝ գնի նվազեցումն է 10-12 տոկոսով»։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։