Ո՞ւր է կորել Վիկտոր Դալլաքյանը. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանը տևական ժամանակ է կորել է տեսադաշտից։
Դալլաքյանը, ով իր այս նոր կարգավիճակով խորհրդարանի նիստերի ժամանակ պարտադիր ներկա էր լինում դահլիճում, անգամ նիստերի դահլիճ տևական ժամանակ է ոտք չի դրել։ Մեր տեղեկություններով, նա չի լինում նաև նախագահական նստավայրում իրեն հատկացված աշխատասենյակում, որը, ի դեպ, շենքի բավական մեկուսացված հատվածում է։
Իհարկե, Դալլաքյանը գալիս է Ազգային ժողովի աշխատասենյակ և ժամեր անցկացնում այնտեղ, բայց նրան գրեթե ոչ ոք չի տեսնում։ Խորհրդարանում, կարծես թե, մոռացել են նրա գոյության մասին։ Երբեմնի գերակտիվ նախկին պատգամավորը կատարյալ մեկուսացման մեջ է»։
Կարդացեք թերթի այսօրվա համարում։