Բաժիններ՝

Պորոշենկոն ընդունել է Իգոր Կոլոմոյսկու հրաժարականը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդունել է Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկու հրաժարականը, ինչը տեղի է ունեցել նրա հետ հանդիպման ժամանակ:

Պորոշենկոն հայտարարել է, որ իրենք պետք է Դնեպրոպետրովսկի մարզում ապահովեն խաղաղություն, կայունություն ու հանգստություն՝ ընդգծելով, որ Դնեպրոպետրովսկը պետք է շարունակի Ուկրաինայի արևելքում մնալ որպես ամրոց:

Պորոշենկոն հավելել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար կնշանակվի Զապորոժիեի գործող նահանգապետ Վալենտին Ռեզնիչենկոն:

Մարտի 19-ին Գերագույն ռադան ուղղումներ էր մտցրել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում, ինչը կոնֆլիկտ էր առաջացրել նախագահի և Իգոր Կոլոմոյսկու թիմի միջև: Պորոշենկոն իր ստորագրությամբ հաստատել է նաև այդ ուղղումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031