Բաժիններ՝

Նոր մանրամասներ՝ երեկ Կոտայքի մարզում հնչած կրակոցներից. shamshyan.com

Երեկ՝ մարտի 24-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Կոտայքի մարզում հնչած կրակոցների մասին, ինչի հետևանքով 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրազենային վնասվածք է ստացել նաև Բյուրեղավան քաղաքի 7-րդ շենքի 21 բնակարանի բնակիչ, 29-ամյա Արտյոմ Ավետիսյանը, ով, ըստ մեր տեղեկությունների, մինչև հանցագործին հետապնդելն իրենց շենքի բակում քաշքշուկի մեջ է մտել Կարեն Առաքելյանի հետ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փախուստի դիմած ավտոմեքենան հաշվառված է Վանաձորում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համալիր գործողություններ՝ փախուստի դիմած ավտոմեքենան և Կ. Առաքելյանի հանցակից ընկերներին հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս