Ո՞ւմ միջոցով և ինչպե՞ս է Երրորդմասցի Լյովիկի սպանության տեսանյութը տարածվել. «ՉԻ»

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Նախօրեին, երբ ՀՀ ոստիկանությունը լրատվություն տարածեց, թե ինքնակամ ոստիկանություն են ներկայացել մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ կատարված հանցագործության հեղինակները, տեղի ունեցավ անհասկանալի մի բան: Հայտարարությունից րոպեներ անց կայքերից մեկում հայտնվեց տեսանյութ, որտեղ տեսանկարահանված է թաղային հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի ու նրա ընկերների սպանությունը:

Միանգամից հարց է առաջանում՝ ում միջոցով և ինչպես է նախաքննական գաղտնիք համարվող փաստը, որը միաժամանակ ապացուցողական նշանակություն ունի, հայտնվել լրատվամիջոցի ձեռքում, որն էլ իր հերթին տեսանյութը տեղադրել է Յութուբում: Նկատենք, որ տեսանյութը բռնագրավվել է հենց հանցագործության օրը, երբ գործի վարույթը դեռևս հանձնված չէր ԱԱԾ-ին: Նույն օրը ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, թե տեսանյութ չկա, դրանից րոպեներ անց Քննչական կոմիտեի քննիչը հավելել էր՝ տեսանյութ կա, և իրենք բռնագրավել են այն:
Ստացվում է, որ մինչ ԱԱԾ-ն, այս տեսանյութն ունեցել են և՛ ՀՀ ոստիկանության, և՛ քննչական կոմիտեի ներկայացուցիչները: Այս երկու օղակներից մեկից էլ, ըստ էության, դուրս է եկել տեսանյութը, որը համացանցում կարճ ժամանակում հարյուր հազարներով դիտում է ապահովել»:

Դիտեք տեսանյութը՝

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս