Հազար ներողություն, որ նման բան եմ արել. Սոս Ջանիբեկյան
Դերասան Սոս Ջանիբեկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հազար ներողություն, որ նման բան եմ արել… ախ՜, եթե հասկանայիք՝ ինչ եմ գրել»:
Հիշեցնենք, որ հոր` Կարեն Ջանիբեկյանի, մահից հետո դերասանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, ինչն էլ առաջացրել էր որոշ մարդկանց դժգոհությունը։
Նա մասնավորապես գրել էր. «Ավելի լավ է ունենալ ու կորցնել, քան չունենալ ու չկորցնել…
Երբ փակում ես աչքերդ ու առաջին պատահած մթությունն ավելի հարազատ է, քան սեփական «եսդ»… բացակայությունն իր դատարկությամբ ավելի մեծ ներկայություն է, քան գիտակցված ներկան…
Հասկանում ես, որ արտաշունչդ քո հարազատ շունչն էր, որին դու բաց թողեցիր, որ ապրես…
Երբ աչքերդ իսկականից բացվեց ու կուրացար «լույս»-ից , թողեցիր «եսդ» հետապնդող պահի մեջ…
Ու հաղթահարիր սեփական կարոտդ ու ընդունիր ԱՍՏՎԱԾԱՅԻՆ հավիտ«Է»նականությունը… որ լսես լռություն…»: