
Ռուսաստանի տնտեսությունը վերականգնվում է՝ ի հեճուկս գործող պատժամիջոցների. Bloomberg

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի տնտեսությունը վերականգնվում է՝ ի հեճուկս գործող պատժամիջոցների: Ղրիմի բռնակցման կապակցությամբ մեկ տարի առաջ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները պետք է լուրջ հարված հասցնեին ռուսական բիզնեսին:
Այդպես էլ եղավ: 2014 թվականին ռուսական բաժնետոմսերը, պարտատոմսեր և հումքային ապրանքներն ունեցան վատագույն արդյունքներ զարգացող շուկաների թվում: Սակայն դա 2014 թվականին էր: Ներկայումս պատկերը փոխվում է: 2015 թվականին ներդրողները սկսել են ավելի բարեհաճ վերաբերմունք ցուցաբերել Ռուսաստանի հանդեպ:
Ռուբլին, որը նախորդ տարի Ղրիմի բռնակցումից հետո դարձել են ամենափոփոխական արժույթն աշխարհում, աստիճանաբար կայունանում է: Այս տարի մեծապես նվազել են նրա փոխարժեքի տատանումները: Իրավիճակն ավելի բարենպաստ է ռուսական ընկերությունների պարտատոմսերի պարագայում: Բիզնեսը նույնպես աստիճանաբար վերականգնվում է: