Բաժիններ՝

«Թուրքական հոսք» գազատարը չի կարող ծառայել որպես TANAP-ի այլընտրանք. Թաներ Յըլդըզ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ «Թուրքական հոսք» գազատարը չի կարող ծառայել որպես «Անդրանատոլիական» (TANAP) գազատարի այլընտրանք.

«TANAP-ն ու «Թուրքական հոսքը» երկու տարբեր նախագծեր են, սակայն TANAP-ը Թուրքիայի համար ունի ռազմավարական հատուկ նշանակություն: Այն ժամանակ, երբ մի շարք երկրներ տնտեսական խնդիրների պատճառով հրաժարվեցին էներգետիկ նախագծեր իրագործելուց, Թուրքիան ու Ադրբեջանը ձեռնամուխ եղան TANAP գազատարի նախագծի իրագործմանը:

TANAP-ը Եվրոպայի էներգոանվտանգության ապահովման հետ մեկտեղ կնպաստի տարածաշրջանի զարգացմանը: TANAP-ի իրագործումը վնաս չի պատճառի շրջակա միջավայրին: TANAP-ը ոչ միայն տնտեսական, այլև՝ քաղաքական նախագիծ է»:

TANAP գազատարի տարեկան թողունակությունը սկզբնական փուլում կազմելու է 16 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 6 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված է լինելու Թուրքիայի, իսկ մնացյալը՝ Եվրոպայի համար: Ադրբեջանական գազն այդ խողովակաշարով կհասցվի թուրք-եվրոպական սահման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս