Բաժիններ՝

ԵՄ-ը կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցների ժամկետը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի քաղաքացիների ու Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչների դեմ ԵՄ-ի սահմանած անհատական պատժամիջոցները պաշտոնապես երկարաձգվել են կես տարով: Այս մասին նշված է ԵՄ-ի Խորհրդի կոմյունիկեում:

Այդպիսով, 2014 թվականի մարտին սահմանված պատժամիջոցները կգործեն մինչև 2015 թվականի սեպտեմբերի 15-ը: Պատժամիջոցները վեց ամսով երկարաձգելու մասին որոշումն ընդունվել է դեռևս հունվարի վերջին տեղի ունեցած ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստում:

Դրանք նախատեսում են հատուկ ցուցակներում ընդգրկված անձանց ակտիվների սառեցում, ինչպես նաև վիզային սահմանափակումներ: Ներկա դրությամբ դրանցում գտնվում են 150 ֆիզիկական ու 37 իրավաբանական անձինք:

Միևնույն ժամանակ հունիսին կայանալիք ԵՄ-ի առաջնորդների գագաթաժողովում քննարկվելու է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների երկարաձգման հարցը, որոնք սահմանվել են 2014 թվականի հուլիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս