Օբաման որոշել է Վրաստանում ԱՄՆ դեսպան նշանակել ՌԴ-ի գծով մասնագետ Յան Քելիին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վրաստանում նոր դեսպանի պաշտոնում առաջադրել կադրային դիվանագետ Յան Քելիի թեկնածությունը: Քելին որոշ ժամանակ առաջ համակարգել է ամերիկյան արտաքին քաղաքականության ռուսական ուղղղությունը:

Քելին ներկայումս աշխատում է Չիկագոյի համալսարանում, իսկ 2010-2013 թվականներին հանդիսացել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը: 2007-2009 թվականներին նա գլխավորել է Պետդեպարտամենտի եվրոպական ու եվրասիական հարցերով բյուրոյի ռուսական ուղղությունը:

Նախքան Պետդեպարտամենտում աշխատանքի անցնելը Քելին 1985 թվականին ռուսերեն է սովորել Կոլումբիայի համալսարանում, ապա աշխատել է Ռուսաստանում և հետխորհրդային մի շարք երկրներում, ինչպես նաև Հարավսլավիայում: Ընթացակարգի համաձայն՝ նոր դեսպանի թեկնածությունը պետք է հաստատի Սենատը: Նոր պաշտոնում Քելին կփոխարինի Ռիչարդ Նորլանդին:

Տեսանյութեր

Լրահոս