![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաստանի ԱԳՆ-ը դատապարտել է ռուս-աբխազական հուշագրի ստորագրումը
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/217097905.jpg)
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը դատապարտել է Ռուսաստանի ու Աբխազիայի իշխանությունների միջև ստորագրված պայմանագիրը, որն առնչվում է արտաքին քաղաքականության համակարգմանը: Վրաստանի ԱԳՆ-ը դրա ստորագրումը որակել է որպես Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի նորմերի խախտում.
«ԱԳՆ-ը դատապարտում է տվյալ փաստը և դա գնահատում է որպես միջազգային իրավունքի նորմերի կոպիտ ոտնահարում: Աբխազիան Վրաստանի անքակտելի մասն է և միջազգային անկախ սուբյեկտ չէ: Հետևաբար նրա հետ ամեն տիպի «պայմանագիր» ստորագրելն իրենից չի ներկայացնում որևէ իրավական հետևանք:
Տվյալ հուշագրի ստորագրումը ևս մեկ անգամ հաստատում է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է Վրաստանի օկուպացված շրջանների վերջնական բռնակցմանն ուղղված քաղաքականությանը»: