Բաժիններ՝

Հիտլերը պատմության մեջ առաջին բալիստիկ հրթիռը փորձարկել է գերմանացիների վրա. The Times

The Times-ի փոխանցմամբ՝ նացիստական տիրան Ադոլֆ Հիտլերը հրամայել է գերմանացիներին սպանել պատմության մեջ առաջին բալիստիկ հրթիռ V2-ի օգնությամբ՝ հանուն դրա հզորությունը փորձարկելու: Այդ մասին վկայում է Երրորդ ռեյխի ժամանակվա փաստաթուղթը, որը հաջորդ շաբաթ աճուրդի կհանվի Լոնդոնում:

Դրա համաձայն՝ V2 հրթիռի առաջին նախատիպերի փորձարկումներն իրականացվել են Պենեմյունդե քաղաքի զորավարժարանում: Դրանք ուըղղվել են Պոմերանիայի քաղաքների ու ավանների վրա: Գերմանական «վրեժխնդրության զենքի» հարվածի հետևանքով զոհվել են հարյուրավոր գերմանացիներ և ոչնչացվել են ամբողջական թաղամասեր:

Ընդ որում, նմանատիպ բազմաթիվ փորձարկումներ էլ տապալվել են խափանարար գործողությունների արդյունքում: Փաստաթղթում նաև նշված է, որ Երրորդ ռեյխը 1944 թվականին պատրաստվել է V2 հրթիռներով հարվածել Լոնդոնին, Անտվերպենին ու Լիեժին:

Հարձակումը պետք է իրականացվեր սեպտեմբերին, երբ պատրաստված լինեին անհրաժեշտ քանակի հրթիռներ: Պատմական այդ փաստաթղթի աճուրդը տեղի է ունենալու չորեքշաբթի: Հայտնի է, որ վաճառողը Գերմանիայի քաղաքացի է, որի անունը չի հրապարակվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս