Բաժիններ՝

Թուրքիայում «քրդական հարցի» կարգավորման համար ձևավորել են դիտորդական հանձնաժողով

Թուրքական Haber Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ) համաձայնության են եկել կարգավորման գործընթացի շրջանակներում դիտորդական հանձնաժողովի ձևավորման հարցում:

Հանձնաժողովը բաղկացած է 16 մարդուց, որոնք մասնակցելու են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդի հետ հետագա բանակցություններին: Ներկա դրությամբ հստակեցված են հանձնաժողովի 16 մասնակիցներից 7-ը:

Ընդգծվում է, որ դիտորդական հանձնաժողովի ձևավորումն ու նրա մասնակցությամբ հանդիպումները կլինեն բանակցային նոր ձևաչափ: Նման հանձնաժողով ձևավորելու անհրաժեշտության օգտին ավելի վաղ արտահայտվել էր PKK-ի առաջնորդ Օջալանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031