Բաժիններ՝

Խաղաղ օվկիանոսում նոր կղզի է գոյացել

BBC News-ի փոխանցմամբ՝ Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում գոյացել է նոր կղզի: Դա տեղի է ունեցել ստորջրյա հրաբխի ժայթքման շնորհիվ: Կղզին գտնվում է Տոնգայի թագավորության մայրաքաղաք Նուկուալոֆայից 45 կիլոմետր հեռավորության վրա:

Կղզու երկարությունը կազմում է 1.8 կիլոմետր, իսկ լայնությունը՝ 1.2 կիլոմետր: Սակայն գիտնականները զգուշացրել են նրա անկայունության մասին. կղզին կարող է մասնատվել և անցնել ջրի տակ: Այն գլխավորապես բաղկացած է հրաբխային խարամից:

Խունգա Տոնգա-Խունգա Խաապայ հրաբուխը սկսել է ժայթքել դեկտեմբերին: Արդեն օրեր անց արբանյակային լուսանկարներում ի հայտ են եկել կղզու ուրվագծերը: Զբոսաշրջիկները կղզու մեջտեղում հայտնաբերել են կանաչ լիճ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031