Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Վաշինգտոն ու մարտահրավեր նետել Օբամային
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեկ հայտարարել է, որ կարող է մեկնել Վաշինգտոն, որպեսզի մարտահրավեր նետի իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամային.
«Մենք համաշխարհային դիվանագիտական բոլոր խողովակներով պահանջում ենք, որ նախագահ Օբաման ուղղի սխալն ու չեղյալ հայտարարի անբարո հրամանը, որում նա Վենեսուելան ԱՄՆ-ի համար հայտարարել է սպառնալիք»:
Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելան միջոցառում է պատրաստում Վաշինգտոնում, որը նվիրված կլինի այդ խնդրին: Նա մանրամասներ չի հայտնել: Մադուրոն ընդգծել է, որ պատրաստ է հայտնվել ԱՄՆ-ի մայրաքաղաքում, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությանը հայտնի, որ նա գործում է կոպիտ սխալներ: