Բաժիններ՝

Օբաման պահանջել է գտնել Ֆերգյուսոնում ոստիկանների վրա կրակած անձանց

ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պահանջել է գտնել Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանների վրա կրակած անձանց. «Ով էլ որ կրակած լինի, դա չունի արդարացում: Նրանք հանցագործներ են և պետք է կալանավորվեն: Պետք է արժանիորեն պատասխանել մարտահրավերներին»:

Մարտի 12-ի գիշերը երկու ոստիկան անհայտ անձանց կողմից արձակած կրակոցներից հրազենային վնասվածքներ են ստացել Ֆերգյուսոնում: Միջադեպը տեղի է ունեցել ոստիկանական դեպարտամենտի մոտ, ուր ցուցարարները բողոքել են ոստիկան Դարեն Ուիլսոնի կողմից սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունին սպանելու դեմ:

Դրա հետ կապված՝ Ֆերգյուսոնում բողոքի ակցիաները շարունակվոմ են 2014 թվականի օգոստոսից: Բողոքի ակցիաների ֆոնին զբաղեցրած պաշտոններին հրաժեշտ են տվել Ֆերգյուսոնի ոստիկանապետ Թոմ Ջեքսոնը, ինչպես նաև քաղաքի սիթի-մենեջեր Ջոն Շոուն ու քաղաքային դատավոր Ռոնալդ Բրոքմեյերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս