
Էբոլա վիրուսի զոհերի թիվն անցել է 10.000-ը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականին Արևմտյան Աֆրիկայում սկիզբ առած Էբոլա տենդի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 10.000-ը: Այս մասին են վկայել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից երեկ հրապարակված տվյալները:
Մահացության ամենաշատ դեպքերը գրանցվել են Լիբերիայում՝ 4162: Սիեռա Լեոնեում մահացել է 3655, իսկ Գվինեայում՝ 2187 մարդ: Մահվան 6 դեպք է գրանցվել Մալիում, 8 դեպք՝ Նիգերիայում և 1 դեպք՝ ԱՄՆ-ում: Այդպիսով, մարտի 12-ի դրությամբ Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 10.019 մարդու: