Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան կարող է հրապարակել Պուտինի ֆինանսական գաղտնիքները

The Telegraph-ի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է, որ Լոնդոնը կարող է բացահայտել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա մերձակա շրջապատի ֆինանսական գաղտնիքները, որպեսզի ռուսաստանցիներն ավելի շատ բան իմանան իրենց ընտրանու մասին:

Նա ընդգծել է, որ երբ իրենք խոսում են հետագայում ձեռնարկելիք քայլերի մասին, շարունակ հարց են տալիս, թե ինչպես կարող են Ռուսաստանի ժողովրդին հասցնել այն տեղեկատվությունը, թե ինչ է տեղի ունենում իրականում:

Հեմոնդն այդ կերպ է մեկնաբանել Պուտինի ու նրա շրջապատի հարստության մասին տեղեկատվության հրապարակման գաղափարը. «Դա հետաքրքիր միտք է, և ես վստահ եմ, որ մարդիկ (Ռուսաստանում) կսկսեն մտածել»:

Սրանից առաջ Hermitage Capital ներդրումային հիմնադրամի ղեկավար Բիլ Բրաուդերը Պուտինի ունեցվածքը գնահատել էր 200 միլիարդ դոլար: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս