Բաժիններ՝

Ռուսական ընդդիմությունը կլիներ շատ ավելի հաջող, եթե գործեր որպես իր նշանակմանը սպասող կառավարություն. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթում հրապարակվել է Նիլ Մակֆարկուարի «Նեմցովի սպանությամբ գնալով ավելի շատ է զգացվում ռուսական ընդդիմության ղեկավարությունում վակուումը» խորագրով հոդվածը.

«Բորիս Նեմցովը՝ նախորդ շաբաթ Կրեմլում սպանված քաղաքական գործիչը, մշտապես առանձնացել է նախկին նախարարների, պաշտոնաթող հետախույզների, օլիգարխ-միլիարդատերերի, մտավորականների ու ու Ռուսաստանի ոչ ակտիվ լիբերալ ընդդիմության այլ ներկայացուցիչների ֆոնին:

Այժմ հարցը նրանումն է, թե արդյոք ընդդիմությունը կարո՞ղ է նրա մահից հետո հաստատվել երկրի քաղաքական կյանքում կամ էլ ավելի խորը կթաղվի անհայտության մեջ: Շատ տարիների ընթացքում լիբերալները եղել են պառակտված, եղել է առնվազն կես դյուժին քաղաքական կուսակցություն՝ խճճված, հեշտությամբ մոռացվող անուններով ու առանց ինքնատիպ անձանց:

Ինչպես ասում են փորձագետները, քանի որ նրանք չեն կարողացել հաղթահարել առաջատարության համար պայքարը և մշակել միասնական հարթակ, նրանց միակ ընդհանուր կարգախոսը եղել է Պուտինին հեռացնելը: Ընտրողներին դա չի տպավորել:

Հիմնական մեծամասնությունը շնորհակալ է Պուտինին նրա համար, որ նա 1991 թվականին Խորհրդային միության փլուզումից հետո սկիզբ առած տնտեսական բարդություններից ու գանգստերական ապօրինությունից հետո ապահովել է կայունություն ու բարգավաճում:

Քաղաքագետ Գլեբ Պավլովսկին հայտարարել է, որ Ռուսաստանում security բառն ունի երկու իմաստ. ազգային անվտանգություն ու սոցիալական ապահովում: Նա վստահեցրել է, որ ռուսաստանցիների աչքում այդ երկու հասկացությունները միավորվում են մեկ բառում՝ Պուտին:

Կրեմլն օգտագործել է պետական հեռուստատեսության մոնոպոլ դիրքը, որպեսզի ընդդիմադիրներին ներկայացնի որպես արևմտյան խամաճիկներ, ամեն օր զբաղվելով «ուղեղների լվացմամբ», որ կառավարության քննադատները «հինգերորդ շարասյուն» են, կամ էլ ինչպես ասում է Պուտինը, նրանք «ազգային-դավաճաններ» են, որոնք ծառայում են օտար շահերին:

Անկասկած է, որ լիբերալ ընդդիմությանը բարդ է փնտրել հետևորդներ և հատկապես Մոսկվայից ու Սանկտ Պետերբուրգից դուրս: Դրա մասնակի պատճառն այն է, որ շատ ընդդիմադիրներ ընդգրկված են պետական լրատվական գործակալությունների «սև ցուցակում»:

Ընդդիմությունը կենտրոնացած է մեկ-երկու հարցի վրա, ինչպիսին որ կոռուպցիան է, սակայն հասարակությունը հիմնականում անտեսում է դա: Հրապարակախոս Կոնստանտին ֆոն Էգերտը հայտարարել է.

«Նրանք մարդկանց ասում են, որ իրենց կառավարությունը կոռումպացված է, իսկ մարդիկ պատասխանում են. «Այո, մենք գիտենք, սակայն թոշակը վճարում են ժամանակին»»: Նա վստահ է, որ անհրաժեշտ է գործադրել ավելի մեծ ջանքեր, որպեսզի ստեղծվի սեփական բրենդ:

Վերլուծաբանների կարծիքով՝ լիբերալները հնարավոր է՝ կարող են երկրի մասշտաբով հավաքել քվեների մոտ 15 տոկոսը, սակայն սկզբի համար նրանց անհրաժեշտ է ստեղծել հարթակ, որի կենտրոնում հայտնվել է յուրատեսակ «հայրենասիրական լիբերալիզմ»:

Օրինակ, նախորդ տարի Մոսկվայում տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ կապված առողջապահական ոլորտի բյուջետային կրճատումների հետ: Փորձագետներն ասում են, որ լիբերալները կարող էին ստեղծել հարթակ՝ հենված սոցիալական ու տնտեսական փոփոխությունների վրա:

Դա մասնավորապես վերաբերում է ձեռնարկատերերին աջակցելուն ու պետության վերահսկողության տակից տնտեսության առնվազն 50 տոկոսը դուրս բերելուն:

Ֆոն Էգերտը կարծում է, որ ընդդիմությունը կլիներ զգալի ավելի հաջող, եթե գործեր որպես կառավարություն, որը սպասում է իր նշանակմանը, այսինքն իր դիրքորոշումն ունենար մի շարք լայն հարցերի շուրջ և ոչ թե պարզապես ցրված արձագանքեր Կրեմլի քաղաքականությանը:

Տնտեսական անկումը նույնպես կարող է նպաստել լիբերալների դիրքորոշման ամրապնդմանը. ինֆլյացիան կարող է հասնել 15 տոկոսի, և երկիրը կարող է հայտնվել ռեցեսիայի մեջ:

Ինչպես ասում է ընդդիմադիր Դմիտրի Գուդկովը, դա կարող է լինել հեռուստատեսության ու սառնարանի միջև պայքար. մարդիկ հեռուստացույցով կստանան տեղեկատվություն, սակայն եթե սառնարանը դատարկ է, ապա նրանք կդադարեն հավատալ քարոզչությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս