
100 միլիոն դոլար՝Քարդաշյանների առօրյան տեսնելու համար

34-ամյա Քիմ Քարդաշյանին և նրա ընտանիքի անդամներին 24 ժամ հետևելու նպատակով E-online ամերիկյան հեռուստաալիքը վճարել է հեռոստատեսության պատմության մեջ ամենառեկորդային հոնորարը՝ 100.000 միլիոն դոլար:
Ըստ պայամանագրի՝ գումարից իրենց բաժինը ունեն նաև ընտանիքի մյուս անդամները: Քիմի հայրը՝ Բրյուս Ջեններն, այլևս ընդգրկված չէ նոր «Keeping Up with the Kardashians» շոուի նկարահանումներում, քանի որ հեռուստաընկերությունը նախատեսում է մեկ այլ շոու նկարել՝ ցույց տալով, թե ինչպիսին է նրա կյանքը սեռը փոխելուց հետո:
Ամերիկյան հեռուստաալիքի հետ ընտանիքը համագործակցում է արդեն 8 տարի, այնինչ միայն այս տարի են հոլդինգի ղեկավարներն առաջարկել այս պատմական ռեկորդային հոնորարը: Հեռուստաալիքի պրոդյուսերները կարծում են, որ հիմա է Քարդաշյան ընտանիքի վարկանիշը հասել իր գագաթնակետին: Մաչտի 15-ից նախատեսված է 10-րդ սեզոնի մեկնարկը:
Թարգմանույթունը՝ newmag.am-ի: