Բաժիններ՝

«Հայը հայելու մեջ տեսնում է ադրբեջանցուն և հակառակը». Ալի Աբասով

Tesankyun.am-ը գրում է. Փետրվարի 20-22-ը Թբիլիսիում կայացավ « Ազգայնականության հաղթահարում. արեւմտյան Բալկանների փորձը Հարավային Կովկասի համար» թեմայով կոնֆերանս, որի ժամանակ ներկայացվեցին զեկուցումներ եւ քննարկումներ հետեւյալ թեմաներով՝ ազգայնականության ակունքները, նույնականացման տարբեր դրսեւորումներ, նախկին Հարավսլավիայում ազգամիջյան համակամարտության եւ խաղաղության հասնելու փորձը, ազգայնականությունը Հարավային Կովկասում եւ այլն:

Ներկայացվեց Բոսնիա-Հերցոգովինայում ազգայնականության դրսեւորման եւ խաղաղության հասնելու փորձը, նախկին հարավսլավական հանրապետություն Մակեդենիայում ազգայնականությունը եւ այլն: Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ալի Աբասովին հարցրինք, թե նույնականացման ի՞նչ ընդհանրություններ եւ տարբերություններ ունեն հայերն ու ադրբեջանցիները,նաեւ հաշվի առնելով դավանանքի տարբերությունները: Նա ասաց.

«Ես եւ Հարություն Խաչատրյանը (նախկինում «Նոյյան տապան» լրատվական գործակալության խմբագիր)միասին գիրք ենք գրել Ղարաբաղյան հակամարտության մասին , Հարությունը միտք ասաց՝ ադրբեջանցին նայում է հայելու մեջ եւ տեսնում հային եւ հակառակը: Շատ նման ենք:

Հայերն ու ադրբեջանցիներն բաժանել են Աղվանքի գենետիկական նյութը: Այս առումով նրանք գենետիկորեն իրար նման են, գենետիկական առումով նմանները իրար հետ շատ են մրցում: Իրար շատ ենք նման նաեւ մշակութային առումով: Ադրբեջանցիները որոշակի առումով ինչ-որ առումով կրկնեցին հայերի ուղին. եթե հայերի մեջ ազգային զգացմունքը ուժեղ էր ղարաբաղյան շարժման սկզբում, այժմ ազգայնականությունը ուժեղ է ադրբեջանցիների մոտ:

Ղարաբաղյան հարցի լուծման այս կամ մոդելը անիմաստ է, եթե ժողովուրդները բնական ուղիով չհաշտվեն: Մինչեւ 1988թվականը ադրբեջանցիների մեծ մասն ազգային հարցերի վերաբերյալ անգիտության մեջ էր: Որովհետեւ ադրբեջանցիները իրենց զգում են մեծ ժողովուրդ, նրանք չեն վախենում պատմական շրջապտույտներում անհետանալուց: Հայերը միշտ իրենց փոքր ժողովուրդ են զգացել, միշտ զգացել են ճնշման տակ, որովհետեւ ապրել են ոչ ձեռնտու շրջապատում: Դա պատմական զգացում է, որը փոխանցվում է ընտանիքում, դպրոցում եւ այլն: Այն մի կողմից հենված է իրական փաստերի ,մյուս կողմից՝ որոշակի կառուցվածքի վրա,ազգային գիտակցության վրա;

Մանավանդ, որ ազգային գիտակցությունը ձեւավորում է ոչ թե պետության,այլ ազգային եկեղեցու ազդեցությամբ,երբ ձեւավորվում է ազգային միասնական հոգեւորություն :

Ադրբեջանցիների մոտ դա չի եղել, որովհետեւ իսլամը , որպես կրոն, չունի իշխանության կենտրոն: Այդ առումով հայերի եւ ադրբեջանցիների մեջ շատ տարբերություններ կան: Բայց ինձ թվում է ,որ հայերի եւ ադրբեջանցիների մեջ ավելի շատ ընդհանրություն կա, քան՝ հայերի եւ վրացիների միջեւ, չնայած երկուսն էլ քրիստոնյա ժողովուրդներ են: Պատկերացրեք, որ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ էթնիկ բախումներ չեն եղել»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս