Բաժիններ՝

Համաշխարհային տնտեսության ռիսկերի տասնյակը` ըստ HSBC-ի փորձագետների

HSBC ընկերությունը ներկայացրել է 2015թ-ի տասը գլոբալ ռիսկերը` իրենց իսկ խոսքերով, հաճելիից մինչև ամենավտանգավորը:

* * *

Կանխատեսումներով զբաղվող մասնագետները հաճախ հակված են գնահատելու, որ տնտեսական ցուցանիշները, այնուամենայնիվ, վերադառնում են իրենց պատմական միջին մակարդակին: Օրինակ, եթե տնտեսական աճը զգալիորեն ցածր է, ապա ըստ նրանց առաջիկայում աճի տեմպերը նորից կարագանան: Կամ, եթե գնաճի տեմպերն են շատ բարձր, ապա կնվազեն: Միևնույն ժամանակ ռազմավարություն մշակող մասնագետները միշտ հակված են մտածելու, որ իրենց սեփական ակտիվները աճի միտում ունեն. անսահմանափակ գնումների հնարավորություններ և վաճառքների սահմանափակ հնարավորություններ:

Միգուցե չափից ավելի ցինիկ է հնչում, բայց, իրականում, պատճառահետևանքային ռիսկերի կանխատեսումը ամենևին էլ հեշտ գործ չէ, և ամենայն հավանականությամբ դա էր պատճառներից մեկը, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը «նկատվեց» այն ժամանակ, երբ արդեն ուշ էր: Այնուամենայնիվ, երբեմն արժե պարզապես կտրվել առօրյա կանխատեսումներից և փորձել մտածել այն զարգացումների մասին, որոնք կարող են իրապես փչացնել կանխատեսված իրավիճակը:

Մեր կանխատեսած տասը ռիսկերից և ոչ մեկը գուցե երբեք իրականություն չդառնա: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ դրանք մտածելու տեղիք են տալիս՝ դրանցից որոշները հիշեցնում են բարի երազներ, մյուսները՝ մղձավանջ: Այսպիսով, մենք ռիսկերը բաժանել ենք երեք հիմնական խմբի՝ (i) տնտեսական աճը խոչընդոտող ռիսկեր, (ii) քաղաքական ռիսկեր և (iii) շուկայական ռիսկեր: Մենք նաև փորձել ենք ոչ միայն ներկայացնել ռիսկերի բնույթը, այլև դրանց ազդեցության հետևանքները շուկայի վրա, ինչը պակաս կարևոր չէ:

Տնտեսական աճը խոչընդոտող ռիսկեր

  • Համաշխարհային տնտեսական ճգնաժամ
  • Անկայուն տնտեսական իրավիճակի ներթափանցում եվրոպական ծայրամասային երկրներց դեպի կենտրոնական զարգացած երկրներ
  • Չինաստանի տնտեսության կտրուկ անկում
  • Զարգացող շուկաներում իրականացվող լայնածավալ բարեփոխումներ

Քաղաքական ռիսկեր

  • Վաղաժամ խստացումներ ԱՄՆ ֆեդեռալ Ռեզերվային Համակարգի կողմից
  • Եվրոպական կենտրոնական բանկի հիասթափեցնող քաղաքականություն
  • Ճապոնիայի Կենտրոնական Բանկի կողմից ընդունված դրամական էմիսիայի իրականացման քաղաքականություն, Ճապոնիայի թուլացող տնտեսությունը սատարելու նպատակով:

Շուկայական ռիսկեր

  • Դոլարի կտրուկ ուժեղացում
  • Նավթի գների կտրուկ աճ
  • Իրացվելիության «սև անցքը»

Կարևոր պարզաբանումներ

  1. Սույն հետազոտության ամսաթիվը՝ 09 դեկտեմբերի, 2014թ.
  2. Սույն հետազոտության մեջ ներառված բոլոր տվյալները 08 դեկտեմբերի, 2014թ-ի դրությամբ են, եթե այլ բան նշված չէ փաստաթղթում:
  3. Սույն հետազոտությունը ունի բացառապես տեղեկատվական բնույթ և չպետք է ընկալվի որպես առաջարկ կամ միջնորդություն: Փաստաթղթում տեղ գտած խորհրդատվությունը ընդհանրական է և չպետք է դիտարկվի որպես անհատական խորհուրդ, քանի որ այնտեղ հաշվի չեն առնվել որևէ կոնկրետ ներդրողի նպատակ, ֆինանսական վիճակ կամ կարիքներ: Ամբողջական պարզաբանումներին ծանոթանալու համար կարդացեք Top 10 risks for 2015:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս