Ձվի կճեպը՝ որպես դեղամիջոց

Ձվի կճեպն իր մեջ պարունակում է 90% կալցիում: Բացի կալցիումից, այն նաև պարունակում է շատ այլ կարևոր տարրեր, ինչպիսիք են՝ երկաթը, պղինձը, մանգանը, ցինկը, ֆտորը, քրոմը և մոլիբդենը: Ահա թե ինչու որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել ձվի մանրացրած կեղևը:

fitfoodhouse.net-ը գրում է. Կախված տարիքից՝ խորհուրդ տրվող ձվի կճեպի քանակը 1.5-3 գրամ է: Շատ կարևոր է իմանալ նաև, որ 1թ/գ ձվի մանրացրած կեղևի քաշը գրեթե 5գրամ է և պարունակում է 1600-1800 միլիգրամ կալցիում:

Վահանաձև գեղձի աշխատանքը լավացնելու համար վերցրեք 8 ձվի կճեպ, մաքրեք, չորացրեք և մանրացրեք: Այնուհետև ավելացրեք 2 կիտրոնի մզված հյութը, խառնեք և մի քանի օրով թողեք մնա սառնարանում: Երբ ձվի կճեպը քայքայվի՝ կիտրոնի հյութի մեջ ավելացրեք 1լ կոնյակ (կամ այլ ալկոհոլ) և 1կգ մեղր: Թողեք խառնուրդը մնա 7 օր: Այն պետք է խմել օրը 2-4 անգամ, 1ճ/գ՝ ուտելուց հետո:

Գաստրիտից կամ խոցից առաջացած ցավերի դեպքում 1ճ/գ ձվի մանրացրած կճեպին ավելացրեք 1ճ/գ շաքար և 1ճ/գ մշկընկույզ: Այս խառնուրդը պետք է օգտագործել 20 օր շարունակ՝ օրական 3 անգամ, 1ճ/գ, ջրով խառնած վիճակում:

Կարդացեք նաև

Ձվի կճեպի փոշու մի փոքր քանակին ավելացրեք 2 ճ/գ կիտրոնի հյութ: Երբ կճեպի փոշին լուծվի հյութի մեջ՝ ավելացրեք 100մլ տաք կաթ: Օգտագործեք օրական 2 անգամ՝ առավոտյան՝ դատարկ ստամոքսին, և երեկոյան՝ քնելուց առաջ:

Օրգանիզմն ամրապնդելու և արյունը մաքրելու համար 4-5 ձվի կճեպները մանրացնել, վրան լցնել 300մլ ջուր: Ամբողջ զանգվածը թողնել սառնարանում 1շաբաթ, և հետո խմել ջրի փոխարեն: Օրական 2-3 բաժակ խմեք՝ այն խառնելով կիտրոնի հյութի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս