Աննախադեպ դավաճանության շքերթը շարունակվում է. ադրբեջանա-թուրքական թեզերի քարոզիչը

ՔՊ «Ժողովրդավարության դպրոցի» 1-ին հոսքի շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց պիտի անցնենք և դուրս գանք աքսիոմայից:

«Մենք նաև էդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել՝ մտածելով, որ մենք ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք չենք ճանաչում ինքներս մեզ՝ բառիս բուն թե փոխաբերական իմաստով: Տեսեք, մենք էդքան ասում ենք՝ պատմություն, պատմություն, մեր պատմություն, հայ ժողովրդի պատմություն, բայց էդպես էլ չենք արձանագրել և չենք հարաբերվել այդ փաստի հետ կամ առնվազն էս ասածը հարցական նշանով չենք դրել:

Իսկ կարո՞ղ ա պարզվի՝ էն պատմությունը, որը դրված է եղել և դեռ շարունակում է դրված լինել մեր սեղանին, դա իր էությամբ և բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար: Սրանք հարցեր են, որոնց պետք ա պատասխանենք: Եվ նույնպիսի արդյունք է, եթե մենք էս հարցերի հետևից գնանք և պատասխանը լինի՝ ոչ, այդպես չէ: Դա էլ է արդյունք, դա էլ է շատ կարևոր արդյունք, որը կմեծացնի մեր վստահությունը:

Եվ նույնքան արդյունք է, եթե մենք գնանք այդ հարցերի հետևից և պատասխանը լինի՝ այո, դա այդպես է: Կամ՝ գուցե կա մի երրորդ պատասխան, որն էս երկուսի հավասարակշռման կետում է, կամ ընդհանրապես մի երրորդ պատասխան, որն ընդհանրապես կապ չունի էս առաջադրված տարբերակների հետ»,- մանրամասնել է նա:

Տեսանյութեր

Լրահոս