 
                        Մեկնարկել է երևանյան միջազգային բալետային փառատոնը
 
                                    Երևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի «Մեծ» թատրոնի հռչակավոր «Ժիզել» ներկայացմամբ։
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից, մայրաքաղաքի հանդիսատեսն արդեն 3-րդ տարին է, ինչ բացօթյա ձևաչափով մասնակից է դառնում մշակութային այս բացառիկ իրադարձությանը
Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ հունիսի 7-ին, 9-ին, 10-ին և 13-ին դեռ սպասվում են բալետային նոր ներկայացումներ։
«Այնպես որ, Թումանյանի անվան զբոսայգում ժամը 20։00-ին կարող եք ներկա գտնվել աննախադեպ այս միջոցառմանը` վայելելով բարձրաճաշակ արվեստի շունչը»,-ավելացնում են Երևանի քաղաքապետարանից։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        