Բաժիններ՝

«Նա պատմություն է կերտում և պետք է շարունակի վայելել խաղը». Լուիս Սուարեսը՝ Լամին Յամալի մասին

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը, որն այժմ խաղում է ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում, իր տեսակետն է հայտնել կատալոնական ակումբի տաղանդավոր պատանի Լամին Յամալի մասին՝ կարևոր խորհուրդ ուղղելով նրան։

«Որոշ ֆուտբոլիստներ հասունանում են ավելի վաղ, քան մյուսները։ Լամինը 17 տարեկանում ցուցադրում է բացառիկ հասունություն՝ առանց վարանելու ստանձնելով պատասխանատվություն ամենակարևոր հանդիպումներում։ Որպես «Բարսայի» երկրպագու՝ ես շատ ուրախ եմ նրա առաջընթացի համար։

Նա պետք է շարունակի վայելել խաղը, չվախենա սխալներից և այդ սխալներից սովորելով՝ շարունակաբար զարգանա։ Լամինը կերտում է սեփական պատմությունը և լուրջ ազդեցություն ունի թիմի վրա»,– մեջբերում է իսպանական մամուլը Սուարեսի խոսքերը։

Հավելենք, որ Սուարեսը «Բարսելոնայում» հանդես է եկել 2014-ից 2020 թվականներին։ Նա միացել է «Ինտեր Մայամիին» 2024 թվականի սկզբին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս